Երևանի Ն․ Վ․ Գոգոլի Անվան Հ․ 35 Հիմնական Դպրոց

Տնօրենի Մասին

Գլխավոր

Տնօրենի Մասին

Ասատուր Գևորգի Սարյան՝ բանասիրական գիտությունների թեկնածու

Ծնվել է 1969 թվականի դեկտեմբերի 4-ին, Երևան քաղաքում, մանկավարժի ընտանիքում: 1976-1986թթ. սովորել է Երևանի Եղ. Չարենցի անվան թ. 67 միջնակարգ դպրոցում:

1986-1988թթ. աշխատել է Երևանի “Հայէլեկտրաապարատ” արտադրական միավորումում և 26 կոմիսարների շրջանային ԴՕՍԱԱՖ-ում որպես բանվոր:

1987թ. ընդունվել և 1993թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Ուսումնառության ընթացքն ընդմիջվել է զինծառայությամբ` ԽՍՀՄ հակաօդային պաշտպանության զորքերում` ք.Վորոնեժում, 1988-1989թթ.:

1993թ. մինչև 2000 թվականն աշխատել է ԵՊՀ հայագիտության գիտահետազոտական լաբորատորիայում որպես գիտահետազոտող, համատեղելով 1993-96թթ. հայոց լեզվի դասավանդումը Երևանի “Անանիա Շիրակացի” միջազգային հարաբերությունների համալսարանում և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում:

1997թ. նշանակվել է գործադիր տնօրեն Երևանի Ն.Վ. Գոգոլի անվան թ. 35 միջնակարգ դպրոցում, ուր և աշխատում է մինչ այսօր:

1999թ. Ա. Սարյանին շնորհվել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան` ”ԺԷ դարի հայկական ուղեգրություններ” թեմայով ատենախոսության համար, որն առանձին գրքով հրատարակվել է 2000 թվականին:

2008-ին Վ.Սարոյանի ծննդյան 100 ամյակի շրջանակներում հրատարակվել է մեծ գրողի ”Մարդկության տունը” ժողովածուն, որը կազմել, ծանոթագրել և առաջաբանել է Ա.Սարյանը: Գրքում տեղ գտած պատմվածքներից 14 - ը, իսկ հատվածաբար բերվող ինքնակենսագրական վեպերից 4 - ը թարգմանել է Ա. Սարյանը:

Իսկ բոլորովին վերջերս` 2009-ի դեկտեմբերին արդեն լույս է տեսել Վ.Սարոյանի երկրորդ` ”Ձեռնամարտ ի սեր Հայաստանի” ժողովածուն, որի կազմման, թարգմանության և ծանոթագրման աշխատանքները նույնպես իրականացրել է բանասիրական գիտությունների թեկնածու Ա. Սարյանը : Ժողովածուում ընդգրկված բոլոր գործերը հայերեն լույս են տեսնում առաջին անգամ: Երկու գրքերն էլ ստեղծվել են թիվ 35 դպրոցի ուսուցիչների և աշակերտների մասնակցությամբ: Դրանք լայն արձագանք են ունեցել ԶԼՄ-ների կողմից:

Ա. Սարյանը հեղինակ է նաև մոտ երկու տասնյակ գիտական հոդվածների, հրապարակումների, գրախոսությունների: Պարգևատրվել է ՀՀԿ նախարարության, քաղաքապետի, քաղաքապետարանի կրթության վարչության, Էրեբունի համայնքի թաղապետի, ՀՀ Լեզվի պետական տեսչության պատվոգրերով և շնորհակալագրերով և ՊՆ ”Գարեգին Նժդեհ” մեդալով:

Հ/հ Անվանումը Տպագիր թե ձեռագրի իրավունքով Հրատարակչություն /ամսագրերի անունը, համարը, տարեթիվը կամ հեղինակային իրավունքի համարը/Էջեր համահեղինակների ազգանունները

1. “Նշխարներ Արցախի բանահյուսության” /կազմող Լ.Հարությունյան/, Երևանի համալսարանի հրատ., Երևան, 1991 Երևանի համալսարանի հրատ., Երևան 1991, 400 էջ /գրախոսություն/ տպագիր “Բանբեր Երևանի համալսարանի”, թ.2 /80/ Եր., 1993 էջ 193-197

2. Ավետիս Ահարոնյան, Կամավորը /առաջաբան և հրապարակում /տպագիր “Ազատամարտ”-ի “Վարուժան” գրական–մշակութային հավելված, թ.2/15/,փետրվար,1994թ.

3. Ուշ միջնադարյան հայկական չափածո ուղեգրություններ տպագիր “Բանբեր Երևանի համալսարանի”, 1996, թ.1 էջ 129-139

4. Բասկերի բանահյուսություն /գրախոսություն/ տպագիր “Լրագիր”, 20 օգոստոս 1996, երեքշաբթի, տարի, թ. 79 /530

5. Հարյուր տարի առաջ հոդված-հրապարակում տպագիր “Արաքս” հայ-բասկյան միջազգային գիտական հանդես, 1996, թ. 2 էջ 86-88

6. Հայկական ուղեգրությունների մատենագիտություն տպագիր “Բանբեր Երևանի համալսարանի”, 997, թ. 3 էջ 206-213

7. Մարտիրոս Երզնկացու ուղեգրությունը տպագիր “Հանդես Երևանի համալսարանի”, 1997, թ. 2 էջ 79-85

8. Հայրենական սրբավայրերը ուշ միջնադարի ուղեգրություններում /ԺԷ դար/ տպագիր ”Էջմիածին” , 1 997, Ը-Թ էջ 142-149

9. “Բասկյան ավանդազրույցներ” /Երևանի համալսարանի հրատ. Երևան, 1996, 132էջ, թարգմանությունը իսպաներենից` Վահան Սարգսյան /գրախոսություն/ տպագիր ”Արաքս” հայ-բասկյան միջազգային գիտական հանդես, 1997, թ.2 էջ 29-36

10. Սիմեոն Լեհացու ուղեգրության աղբյուրները, Երիտասարդ գիտաշխատողների և ասպիրանտների գիտական նստաշրջան /11-12 հունիսի, 1998թ. /թեզիսներ/ տպագիր Երևան, 1998 էջ 3-4

11. ԺԷ դարի հայկական ուղեգրություն-ները / սեղմագիր / տպագիր Երևան, 1999 24 էջ

12. ԺԷ դարի հայկական ուղեգրությունները /մենագրություն/ տպագիր Երևան, 2000 168 էջ

13. “Գրիգոր Լուսավորիչը ներբողներում” /գրախոսություն/ տպագիր “Հայաստանի Հանրապետություն”, 19մարտ, 2003, երեքշաբթի թիվ 53/3187/ էջ 1

14. “ԺԵ-ԺԸ դարերի ուղեգրություններ” /գրախոսություն/ տպագիր ”Գրական թերթ”, 29 սեպտեմբեր, 2006, թ. 33 /2862/ էջ 6

15. ”ՙԱրժեքավոր հրատարակություն” /գրախոսություն/ տպագիր ”Ռոմանական բանասիրության հանդե” թ. 6, 2007 էջ 101-104

16. Վ.Սարոյան, ”Մարդկության տունը” /կազմեց, ծանոթագրեց, առաջաբանը գրեց` Ա. Սարյան / տպագիր Երևան, 2008 387 էջ

17. “Մատենագիտություն, միջնադարից ցայսօր” /գրախոսություն/ տպագիր “Հայաստանի Հանրապետություն”, 2 հուլիս, 2008, թիվ 127 /4464/ էջ 5

18. “ՙՎաստակաշատ հայագետը” տպագիր “Գրական թերթ” 22 հուլիս, 2008, թիվ 25 /2944/ էջ 7

19. Վ. Սարոյան, ”Ձեռնամարտ ի սեր Հայաստանի” /կազմեց, թարգմանեց, ծանոթագրեց Ա. Սարյան / տպագիր Երևան , 2009 320 էջ

Եթե ունեք հարցեր, զանգահարեք մեզ

+374 10 45 21 01