Երևանի Ն․ Վ․ Գոգոլի Անվան Հ․ 35 Հիմնական Դպրոց

Աշխատակազմ

Գլխավոր

Աշխատակազմ

Նարինե Սարգսյան

Փոխտնօրեն

Ծնվել է 1966թ-ի հունիսի 4-ին Երևան քաղաքում: 1973-1983թթ. սովորել է Երևանի հմ. 114 միջնակարգ դպրոցում: 1983-1984թթ. սովորել է Երևանի հմ. 20 տեխնիկական ուսումնարանում: 1984-1985թթ. աշխատել է ՀԽՍՀ ԹԱՄ-ի կարի արտադրանքների նորաձևության տանը: 1985-1990թթ. սովորել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի ռոմանոգերմանական լեզուների բաժնում: Ուսումնառության տարիներին ընտրվել է ֆակուլտետի կոմերիտմիության քարտուղարի տեղակալ: 1990-1997թթ. աշխատել է Երևանի Շևչենկոյի անվան հմ.42 դպրոցում որպես անգլերենի ուսուցչուհի: 1998թից ընդունվել և առ այսօր աշխատում է Երևանի Ն.Վ.Գոգոլի անվան հմ. 35 միջնակարգ դպրոց ում որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի: 2000թ-ի ապրիլ ամսից մինչև սեպտեմբեր ամիսները նույն դպրոցում աշխատել է որպես դաստիարակության գծով փոխտնօրենի պաշտոնակատար, իսկ 2002թ-ից մինչ օրս անգլերենի ուսուցչուհու աշխատանքը համատեղում է ուսումնական գծով փոխտնօրենի պաշտոնի հետ: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Անահիտ Սարիբեկյան

Օտար լեզվի ա/մ նախագահ

Աշխատում է դպրոցում 1996 թվականից: Ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը:Դպրոցի օտար լեզուների առարկայական մասնախմբի նախագահն ե: Դասղեկ է: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Մարի Աբելյան

Հայոց լեզվի և գրականության ա/մ նախագահ

Աշխատում է դպրոցում 1987 թվականից: Ավարտել է Երևանի պետական համալսարանը: Դպրոցի հայոց լեզվի և գրականության առարկայական մասնախմբի ղեկավարն է: Դասղեկ է: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Աշխեն Մարտիրոսյան

Ռուսաց լեզվի և գրականության ա/մ նախագահ

Աշխատում է դպրոցում 1995 թվականի մայիսից: Ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտը:Դպրոցում Ռուսաց լեզվի և գրականության առարկայական մասնախմբի նախագահն է : Դասավանդում է ռուսաց լեզու և գրականություն: Դասղեկ է:

Գրետա Սարգսյան

Փոխտնօրեն ուսումնական գծով

Ծնվել է 1948թ-ի մայիսի 10-ին Բաքու քաղաքում, ծառայողի ընտանիքում: 1955-1963թթ. սովորել է Բաքվի հմ.42 ռուսական դպրոցում: 1963-1967թթ. սովորել է Բաքվի մնակավարժական ուսումնարանի ռուսաց լեզվի և գրականության բաժնում: 1969-1973թթ.աշխատել է Երևանի հմ.133 միջնակարգ դպրոցում: 1969թ-ի սեպտեմբերից որպես դպրոցի ավագ ջոկատավար, իսկ 1971 թ-ի սեպտեմբերից նշանակվել է ուսուցչուհի տարրական դասարաններում: 1973-1996թթ. աշխատել է Երևանի հմ.164 դպրոցում: 1973թ-ի սեպտեմբերից որպես դասվար` տարրական դասարանների ուսուցչուհի: 1982-1987թթ. աշխատանքին զուգահեռ սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության բաժնում և ստացել ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհու որակավորում: Այս ընթացքում Գր. Սարգսյանը ստացել է ուսուցիչ-մեթոդիստի կոչում: 1986-1992 թթ. համատեղությամբ աշխատել է Երևանի ուսուցիչների կատարելագործման քաղաքային ինստիտուտում որպես մեթոդիստ: 1988թ-ին նշանակվել է հմ.164 դպրոցի ուսմասվար: Վերը նշված պաշտոնից ազատվել է որոշ ժամանակ անց սեփական դիմումի համաձայն, իսկ 1996թ-ի սեպտեմբրից ազատվել է նաև աշխատանքից: 1995թ-ի հոկտեմբերից ընդունվել է աշխտանքի Երևանի Ն.Վ.Գոգոլի անվան հմ.35 միջնակարգ դպրոց որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի, համատեղելով հմ.164 դպրոցում դասավանդման հետ մինչև 1996 թվականի սեպտեմբերը: 1999 թ-ի սեպտեմբերից հմ. 35 դպրոցում նշանակվել է փոխտնօրեն ուսումնական գծով զուգահեռ դասավանդելով ռուսաց լեզու և գրականություն առարկան: Աշխատանքային գործունեության ընթացքում Գր. Սարգսյանը պարգևատրվել է ՀամԼԿԵՄ 60 ամյակին նվիրված հուշամեդալով, <<աշխատանքի վետերան>> մեդալով: 1988թ-ին Հայաստանի վարչապետի կողմից մարդասիրական և հասարակական աշխատանքների համար պարգևատրվել է հուշամեդալով: Ամուսնացած է , ունի մեկ որդի:

Սուսաննա Իսկանդարյան

Փոխտնօրեն ուսումնական գծով

Ծնվել է 1951 թ-ի հունիսի 1-ին Երևանում` ծառայողի ընտանիքում: 1958-1968թթ. սովորել է Երևանի հմ.119 միջնակարգ դպրոցում: 1968-1970թթ. աշխատել է Երևանի <<Էլեկտրոն>> գործարանում և Անդրկովկասյան երկաթուղու Երևանի բաժանմունքում որպես հաշվետար: 1970-1974թթ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում: 1974-1988թթ. ԿԳՆ ուղեգրով աշխատել է Մասիսի շրջանի Այնթապ գյուղի հմ.2 միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: 1988թ-ից մինչ օրս աշխատում է Երևանի Ն.Վ.Գոգոլի անվան հմ. 35 միջնակարգ դպրոցում նախ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, իսկ 1991թ-ց նաև որպես փոխտնօրեն ուսումնական գծով;

Խաչիկ Մելքումյան

Փոխտնօրեն տնտեսական գծով

Ծնվել է Երևանում` 1950 թվականի հուլիսի 31-ին բանվորի ընտանիքում: 1958-1966թթ. սովորել է Երևանի հմ.49 միջնակարգ դպրոցում: 1966-1968թթ. աշխատել է Մերգելյանի անվան ինստիտուտում սկզբում որպես փականագործ, ապա հաշվիչ մեքենաների մոնտաժող: 1968թ. ընդունել է Ռադիոէլեկտրոկապի տեխնիկում: 1970-1972թթ. ծառայել է Խորհրդային բանակում: 1972-1974թթ. շարունակել է ուսումը տեխնիկումում և ավարտել այն: 1974թ. աշխատել է Ռադիովերահսկող կայանում որպես էլեկտրատեխնիկ: 1974-1975թթ. տեղափոխվել է աշխատելու որպես 4-րդ կարգի մոնտաժող: 1975-1985թթ. աշխատել է Ռադիովերահսկող կայանում որպես էլեկտրատեխնիկ: Պարգևատրվել է Կոմունիստական աշխատանքի հերոսի շքանշանով: 1985թ-ց աշխատել է հմ.70 ԲՇՏ-ում որպես տեղամասի պետ, իսկ 1985 դեկտեմբերից տեղափոխվել է հմ.47 ԲՇՏ , շարունակելով ԲՇՏ-ի տեղամասյին պետի պաշտոնը կատարել: 1986թ-ի օգոստոսից աշխատանքը շարունակել է հմ.36 ԲՇՏ-ում որպես ինժիներ, իսկ 1989թ. Տեղափոխվել է հմ. 38 ԲՇՏ, որպես ավագ ինժիներ: Աշխատել է մինչև 1989 թէվականի մայիս: 1989թվականի հունիսից ընդուվել է աշխատանքի Երևանի Ն.Վ.գոգոլի անվան հմ. 35 միջնակարգ դպրոց որպես աշխատանքի ուսուցում առարկայի ուսուցիչ համատեղելով դասավանդումը տնտեսական գծով փոխտնօրենի պաշտոնին: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Աշխատակազմ

Lorem provide best service consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor dolor sit amet consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et lor gna aliqua. Ut enim ad minim

Եթե ունեք հարցեր, զանգահարեք մեզ

+374 10 45 21 01